«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հասարակական տրանսպորտով չերթևեկողները արդարությունից են խոսում

Հասարակական տրանսպորտով չերթևեկողները արդարությունից են խոսում
23.12.2024 | 08:33

Երբևէ Երևանի հասարակական տրանսպորտում «ժողովրդի ծոցից ելած» ՔՊ-ական իշխանության որևէ բարձրաստիճան պաշտոնյա տեսած կա՞ք։ Փողոցից պալատ ընկած, բիրդան աղա դարձածները մի քանի տարում Երևանում տներ գնեցին, ծառայողական թանկ ավտոմեքենաներով են երթևեկում ու, հասարակական տրանսպորտի սակագնի թանկացում առաջարկելով, խոսում են արդարությունից։ Խոհարարին պետք է կերցնել իր եփած կերակուրը։ Նիկոլ Փաշինյան, ՔՊ-ական նախարարներ, երեսփոխաններ, Տիգրան Ավինյան, Երևանի քաղաքապետարանի բարձր պաշտոնյաներ, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ, երթևեկեք Երևանի գերբեռնված ավտոբուսներով, ձյան, անձրևի, ամառվա բարկ արևի տակ կանգառ կոչվածներում, բաց երկնքի ներքո ժամերով սպասեք ավտոբուսների, պիկ ժամերին գերբեռնված ավտոբուսներում կանգնելու համար մի ոտքի տեղ ճարեք ու հետո առաջարկներ արեք հասարակական տրանսպորտի սակագնի վերաբերյալ։ Սնուփ Դոգից հետ ուզեք չկայացած համերգի համար պետբյուջեից նրան տրված 6 միլիոն դոլարը և այդ գումարն ուղղեք Երևանում հասարակական տրանսպորտի բարելավմանը։ Արդարությունից մի խոսեք, դուք անարդար եք:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2272

Մեկնաբանություններ